Դու էլ ե՞ս հաճախ հանդիպում այս պատկերներին։
Գիտե՞ս ինչ պատկերներ են։
Դե արի՛ հասկանանք։
NFT (non-fungible tokens) ոչ շոշափելի սիմվոլներ/նշաններ, դրանք ծածկագրային ակտիվներ են թվային տարածության մեջ՝ եզակի նույնականացման կոդերով, ինչով տարբերում են միմյանցից:
Ինչպես Վան Գոգի, Մարտիրոս Սարյանի նկարները, կամ այլ արվեստի գործեր եզակի են և հնարավոր չէ փոխարինել մեկ այլ աշխատանքով, այնպես էլ յուրաքանչյուր NFT-ի ունի նույնականացման կոդ և անհնար է այն փոխարինել մեկ այլ NFT-ով։
Պատկերացնելու համար արի՛ համեմատենք Bitcoin-ի կամ դասական գումարի հետ, կտեսնենք, որ 100$-ը համարժեք է մեկ այլ 100$-ի,նույնը Bitcoin-ի պարագայում։
NFT-ն կրող է լինել նկար, վիդեո, աուդիո, որոնց հեղինակները թվայնացնում են իրեց աշխատանքները և թվային տիրույթում հասանելի դարձնում բոլորին։
Կարելի է ասել, որ մարդիկ գնելով NFT-ներ, ինչ-որ չափով շոշափելի են դարձնում իրենց կրիպտոարժույթները։
Դրանք թույլ են տալիս ստեղծել հավաքածուների թվայնացված տարբերակներ:
Ինչպես կրիպտոարժույթները, NFT-ները նույնպես գնում և վաճառվում են մասնագիտացված հարթակներում: OpenSea-ն ամենահայտնի NFT շուկան է:
2021թ NFT վաճառքը հասել է 25մլդ $-ի։