Առաջին McDonald’s-ի ռեստորանը բացվել է 1940 թվականին Մորիս և Ռիչարդ Մակդոնալդսների կողմից՝Կալիֆորնիայում։Փոքր ռեստորանը նախագծված էր այնպես,որպեսզի արտադրվեր մեծ քանակությամբ սնունդ ցածր գնով։Եղբայրները սահմանափակել էին մենյուն առանձնահատուկ համբուրգերներով, կարտոֆիլի չիփսերով և խմիչքով։Նրանք ստեղծել էին պարզ և արդյունավետ համակարգ,որը ներառում էր հաճախորդների ինքնասպասարկումը կարճ ժամանակում,թղթե տոպրակներով։Այս նորարարությունները թույլ տվեցին,որպեսզի հաճախորդները վճարեն ընդհամենը 15 ցետ մեկ համբուրգերի համար, ինչը մրցակից ռեստորանների համբուրգերների գնի մոտ կեսն էր։
McDonald’s-ը մեծ հաջողություն ունեցավ և եղբայրները սկսեցին ֆրանչայզինգի ծրագիրը։
McDonald’s-ը կենցաղային տեխնիկան ձեռք էր բերում Ռեյ Կրոկ անունով մի վաճառականից։1954թվականին նա այցելեց ռեստորան,որպեսզի տեսնի՝ինչպես կարող են այդքան փոքր խանութում վաճառել այդքան շատ կաթնային կոկտեյլներ։Կրոկը հասկանում է,որ ռեստորանը շատ մեծ հնարավորություններ է խոստանում և դառնում է եղբայրների ֆրայչայզինգի գործակալը։Կրոկը վստահ էր,որ փոփոխությունների հետևանքով McDonald’s-ը հնչելու է այնպես ինչպես Ամերիկան։1955թվականի ապրիլին Կրոկը սկսեց McDonald’s-ի նոր համակարգը։Բացվեցին McDonald’s-ի տարբեր մասնաճյուղեր,իսկ 1961թվականին Կրոկը գնեց McDonald’s-ը՝Մաքդոնալդս եղբայրներից՝ասելով՝ԲԻԶՆԵՍԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է։