Գևորգ Սաֆարյանը, ոգեշնչվելով իր հայրիկի գործունեությունից, իր մեջ զարգացնել է գործարար հմտությունները, հիմնել է EarlyOne ընկերությունը։
Ընկերությունը լուծում է տարբեր պատճառների հետևանքով առաջացող հերթերի խնդիրը։ Այն օգնում է տարբեր բիզնեսներին բարելավել իրենց ծառայությունների որակը։
️2016 թվականին հիմնադրված EarlyOne ընկերությունը ունի ավելի քան 30 թիմակից, գործում է յոթ երկրներում և համագործակցում է 60֊ից ավելի կազմակերպությունների հետ։
EarlyOne-ի հիմնական նպատակն է ծառայել հասարակությանը, իսկ առաքելությունը` հեշտացնել շատերի կյանքը։