Աշխատակիցներ հավաքագրելիս Google-ը առաջնորդվում է աշխատանքի ընդունման «լուռ հավաքագրման» ռազմավարությամբ, ինչը նշանակում է, որ ազատ հաստիքներում աշխատանքի են ընդունվում գործող անձնակազմից լավագույները։ Սա քիչ հայտնի, բայց չափազանց արդյունավետ մոտեցում է, որը նվազեցնում է վատ մասնագետների ընդունման ռիսկը։
Այս ռազմավարութամբ Google-ը ընտրում է կազմակերպության ամենաջանասեր աշխատակիցներին (որոնք կարող են անգամ լրացուցիչ պարտականություններ ստանձնել) և նրանց վստահում թափուր պաշտոնները:
Հետազոտությունների համաձայն՝ աշխատանքը 400%-ով ավելի արդյունավետ է դառնում, երբ այն կատարում են բարձր արդյունավետությամբ մարդիկ և, բնականաբար ընկերությունները առաջնահերթությունը տալիս են նման աշխատակիցներին։
Միևնույն ժամանակ Google-ն իր ռազմավարությամբ չի սահմանափակվում միայն գործող անձնակազմով։ Google-ի հավաքագրման հանձնաժողովը, որը բաղկացած է ընկերության հինգ կամ վեց հոգուց, յուրաքանչյուր հավանական թեկնածուի գնահատում է հինգ «հիմնական կետերի» միջոցով, որոնցից երկուսը Google-ի աշխատակիցների կարծիքն է հավանական թեկնածուի մասին: Այս միջոցով կազմակերպությունը էապես նվազեցնում է վատ աշխատակիցների ընդունման ռիսկը:
«Լուռ հավաքագրում» ռազմավարությունը հնարավորություն է տալիս կարերիստներին աճ գրանցել կազմակերպության ներսում և ավելի շատ վաստակել, բայց դրա համար նրանք պետք է աշխատեն այնպիսի կազմակերպությունում, որը գնահատում է իրենց ջանքերը:
Նյութի աղբյուր՝ https://rb.ru/story/google-quiet-hiring/