Չորս ռազմավարություն, որոնք կօգնեն հեշտությամբ ձևավորել կապեր / նեթվորքինգ և առաջ շարժվել։
1․ Մի վախեցի՛ր շփումներից–Հոգեբանները առանձնացնում են մտածողության 2 տիպ՝ «առաջխաղացում» և «կանխարգելում»։ Այսպիսով՝ առաջին տեսակին պատկանող մարդիկ նեթվորքի միջոցով ձեռք են բերում անձնային աճի առաջխաղացում և տարբեր ձեռքբերումներ, մինչդեռ երկրորդ տեսակին պատկանող մարդիկ նեթվորքը համարում են անհարմարություն։
2. Գտե՛ք ընդհանուր շահեր– Ծանոթությունները ավելի հաճելի դարձնելու հաջորդ քայլը հասկանալն է, թե ինչպես են ձեր հետաքրքրություններն ու նպատակները համընկնում այն մարդկանց հետ, որոնց հանդիպում եք, և ինչպես դա կարող է օգնել Ձեզ ստեղծել բովանդակալից աշխատանքային հարաբերություններ:
3. Մտածե՛ք այն մասին, թե ի՞նչ կարող եք դուք տալ–Նույնիսկ, եթե դիմացինը չի կիսում ձեր հետաքրքրությունը, այնուամենայնիվ փորձեք գտնել որևէ արժեք, որը կարող եք առաջարկել իրեն։
4.Գտե՛ք ավելի բարձր նպատակ–Մարդկանց հետաքրքրության և ցանցային գործունեության արդյունավետության վրա ազդող գործոններից մեկը այն հիմնական նպատակն է, որը նրանք ունեն մտքում շփումների ընթացքում: Ցանկացած աշխատանքային գործունեություն ավելի գրավիչ է դառնում, երբ այն կապված է ավելի բարձր նպատակի հետ: