Ո՞վ կարող է գնահատել լոգոյի արժեքը։ Դժվար է ասել, բայց երբ որոշ ընկերություններ փոխում են իրենց տարբերանշանը, նրանցից որոշները ունենում են բավականին բարձր արժեք։
1․ Gap
2010թ. Սուրբ Ծննդյան նախօրեին երբ Gap-ը ներկայացրեց իր նոր տարբերանշանը,այն միանգամից արժանացավ քննադատության։ Նմանակումները ժամ առ ժամ ավելանում էին և մեկ շաբաթվա ընթացքում հին տարբերանշանը ջնջվեց և նորը վերականգնվեց։ Դա խոշոր մարքեթինգային ձախողում էր, և հայտարարված արժեքը՝ 100 մլն $, չէր համապատասխանում նրան ինչ կարելի էր ակնկալել նրանից ինչ տեսնում էիր։
Եվ այսպես, որքա՞ն կարող է արժենալ ընկերության համար լոգո ստեղծելը։ Արդյո՞ք հնարավոր է անել դա անվճար։ Հիշելով Gap-ի ձախողումը, փորձենք պարզել հնարավոր է արդյոք տարբերանշան ստեղծել անվճար և ինչպիսի նշանակություն են ընկերություններին տալիս բրենդային նշանները։
2․ Pepsi
Պեպսին իր ողջ գոյության ընթացքում ունեցել է մի քանի դիզայնի փոփոխություն և 2008 թ․ ստեղծվել է ներկայիս տարբերանշանը։ Պեպսին սովոր չէր վեճերին, և ինչպես փոքր եղբայր, ով ամեն կերպ փորձում էր իր վրա ուշադրություն գրավել, և չէր կարող հավասարվել իր խոշոր մրցակիցներին, որոշում է առաջ շարժվել բրենդի դիզայնի ամբողջական վերափոխմամբ։
Ամբողջական բրենդինգը արժեցել է հսկայական 1,2 մլրդ $, որը հավասար է մի քանի փոքր երկրների համախառն պետական պարտքին։
Հին և նոր տարբերանշաները կողք կողքի դրած համեմատելիս, նկատում ես, որ նորը մի փոքր “վատ” տեսք ունի։
3․ Coca Cola
Կարող է հարց առաջանալ թե ինչու՞ Coca Cola-ի տարբերանշանի վրա չկա առաջ և հետո պատկերը։ Պատճառը շատ պարզ է, այն երբեք չի ենթարկվել ձևափոխման։ Ֆրենկ Մեյսոն Ռոբինսոնը, ով ստեղծել է տարբերանշանը 1885 թ․, եղել է Ջոն Փեմբերթոնի հաշվապահը։ Տառտեսակը կոչվում է Spenserian և հանդիսանում էր ամենահայտնի ձեռագրի ձևը 19-րդ դարի կեսերին։ Ռոբինսոնը պարզապես այն գրել է իր լավագույն ձեռագրով և այդպես ծնվել է բրենդը։ Այն արժեցել է 0 $:
4. Microsoft
Երբ Microsoft-ը սկսեց դիվերսիֆիկացնել իր պրոդուկտները և ծառայությունները, որոշված էր, որ անհրաժեշտ է նախագծել նոր տարբերանշան, որը ավելի լավ կբնութագրի բրենդը։
Bing-ի, Xbox-ի, Windows-ի և Ms Office-ի տարրերը ներկայացված են նոր տարբերանշանում և ապահովում են լիարժեք համապատասխանությունը բրենդին։
Այս լոգոյի արժեքը այնքան երկար, ձգձգված գործընթաց էր, որ նկարը չի հրապարակվել: Բայց գումարը համարվում է «զգալի»։
5․ Nike
Nike-ի տարբերանշանը ստեղծվել է 1975 թ․ Քերոլին Դեվիդսոնի կողմից։ Պարզ և արտահայտիչ լինելով, այն երբեք չի ենթարկվել փոփոխությունների և ճշգրտումների և ճանաչվել է ամբողջ աշխարհում։
Այս տարբերանշանը արժեցել է $35, բայց ավելի ուշ ընկերությունը ճանաչեց նրա պարզ փայլն ու արժեքը և տվեց Դեվիդսոնին բաժնետոմսեր, որոնք այժմ արժեն $600,000:
6․ BP – British Petroleum
Եթե տեղադրենք երկու լոգոները միասին, կհասկանանք թե ինչու էր անհրաժեշտ այն վերաձևափոխել 2008 թվականին: Նոր տարբերանշանը մեծապես տարբերվում է BP-ի վստահելի վահանից, բայց լավ է աշխատում՝ բրենդին տալով թարմ տեսք՝ չկորցնելով վստահությունը: Սակայն գինը, որ նրանք վճարեցին այս թարմ տեսքի համար, կազմում էր $211,000,000:
7․ Google
Աշխարհի ամենաճանաչելի տարբերանշաններից մեկը, Google-ի պարզ բրենդը ստեղծվել է իր հիմնադիրներից մեկի՝ Սերգեյ Բրինի կողմից Գիմփում։ Չնայած նրան, որ այն ամեն օր փոփոխվում է, դիզայնի ամբողջականությունը պահպանվել է և արժեցել է ընկերությանը $0։
8․ Twitter
Twitter-ը համալրում է Nike-ի, Coca Cola-ի և Google-ի շարքերը տարբերանշանի դիզայնի հարցում։ Նրանք, գրեթե նույնությամբ պահել են բրենդը սկզբնական դիզայնին համապատասխան և պահպանել են իրենց ինքնության ամբողջականությունը: Տարբերանշանը նախագծվել է Սայմոն Օքսլիի կողմից 2009 թ․ և արժեցել է $15։
Վերը նշված օրինակների արժեքները տատանվում են $0-ից մինչև $211 000 000, և կածես թե արժեքը չի համարվում ճանաչելիության կամ հաջողության երաշխիք։ Տարբերանշանի ստեղծումը միայն բրենդը վիզուալ ճանաչելու միջոց է, բայց բրենդի զարգացումը շատ ավելի կարևոր է մարքեթինգի համար։ Այո, տարբերանշանը բրենդի ճանաչման բանալին է, բայց միգուցե ավելի լավ է գումարը ծախսել դիզայնին հավատարիմ մնալու և վստահելի ընկերություն ստեղծելու վրա։
Ռեսուրսներ․
https://arcreactions.com/much-famous-logos-cost/վ
Gap scraps logo after listening to Facebook and Twitter: http://www.theguardian.com/media/2010/oct/12/gap-logo-redesign
Branding failures: http://www.canny-creative.com/2013/10/10-rebranding-failures-how-much-they-cost/