Գործընկերներ


«ՎիվաՍել-ՄՏՍ» (անգլ.՝ VivaCell-MTS ) ընկերությունը ՀՀ-ում հիմնադրվել է 2005թ. հուլիսի 1-ին: Այն ամենահզոր 2G/3.75G/4G ցանց ունեցող և Հայաստանի ամբողջ տարածքում ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի առաջարկող շարժական կապի առաջատար օպերատոր է: Գործունեության հիմքում դնելով բաժանորդներին լավագույն ծառայություններ մատուցելը հիմնադրման օրվանից կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

«Յուքոմ» (անգլ.՝ Ucom) ընկերությունը ՀՀ-ում հիմնադրվել է 2009 թվականին: Այն հեռահաղորդակցության կոնվերգենտ ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություն է: Ընկերության նպատակը է ապահովել ոլորտի նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը հայաստանյան բաժանորդների համար: 2013 թվականինին ընկերությունը ստացել է հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015 թվականին ձեռք բերեց Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:

«Պեպսի-կոլա» (անգլ.՝ Pepsi-Cola) կամ պարզապես «Պեպսի», ոչ ալկոհոլային կարբոնացված քաղցրահամ զովացուցիչ ըմպելիք է, որը վաճառվում է ամբողջ աշխարհում։ «Պեպսի Կոլա» առևտրային ապրանքանիշի իրավունքները պատկանում են ամերիկյան «ՊեպսիԿո» ընկերությանը։ «Պեպսի»-ն Հայաստանում արտադրվում է 2011 թվականից «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանում: Գործարանն արտադրում է «Պեպսի» ապրանքանիշով մի շարք ապրանքատեսակներ, որոնք հիմնականում սպառվում են Հայաստանում, իսկ որոշ արտադրատեսակներ արտահանվում են նաև՝ Վրաստան:

«Մենյու Գրուփ» (անգլ.՝ Menu group) սննդի առաքման ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, որն իր գործունեությունը ՀՀ-ում իրականացնում է menu.am-ի, իսկ Վրաստանում՝ menu.ge կայքի միջոցով: Միայն Երևանում Menu.am-ը իրականացնում է առաքման ծառայություններ 500 ռեստորաններից և մասնագիտացված խանութներից: Ինչպես նաև՝ առաջարկում է «Take Away/ Վերցրու քեզ հետ» ծառայությունը: Աշխատում են 7 օր և 24 ժամ գրաֆիկով: Կայքի միջոցով հնարավոր է նաև՝ պատվիրել ծաղիկներ, տոնական տորթեր, ինչպես նաև՝ ապրանքներ մասնագիտացված խանութներից: Ամեն շաբաթ գործում են ակցիաներ Menu.am-ի գործընկերների կողմից և հատուկ առաջարկներ՝ բոնուսային բալլերի կուտակմամբ: Կորպորատիվ հաճախորդների համար գործում է «Կորպորատիվ լանչ» ծառայությունը:

«Գուրմէ Դուրմէ» (անգլ.՝ Gourmet Dourme) բարձրորակ շոկոլադի արտադրության ընկերությունը ՀՀ-ում հիմնադրվել է 2007թ.: Ներկայումս զարգացում ապրող այս ապրանքանիշի գաղտնիքը կապված է չափազանց համեղ որակյալ շոկոլադի և նվերային փաթեթավորման նորարական գաղափարների համակցման հետ: “Գուրմէ Դուրմէ” ընկերությունը, որի կարգախոսն է «տարբերվել բոլորից», իր հիմնադրման պահից սկսած գրավել է շոկոլադի շուկան իր գերազանց, նուրբ համով, եզակի դիզայնով և բարձրակարգ սպասարկմամբ: Շոկոլադի սիրահարները «Գուրմէ Դուրմէ»-ի խանութներում կարող են փոքր բյուջեով ձեռք բերել նվերների հետաքրքիր գաղափարներով շոկոլադներ՝ մաղթանքների գրառությամբ, անձնավորված շոկոլադների տեսքով կամ ամենօրյա սպառման համար նախատեսված:

«Երևան Մոլ» (անգլ.՝ Yerevan Mall) առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է ՀՀ-ում և բացվել է 2014 թվականին: Այստեղ տեղակայված են 150 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այն մի վայր է, որը հնավարություն է տալիս շոփինգը համադրել համեղ սննդի և զվարճանքի հետ, քանի որ մեկ հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը և Carrefour հիպերմարկետը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ «Ակումբային Քարտ»-ը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:

«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը (անգլ.՝ Foundation for Armenian Science and Technology) ստեղծվել է 2016 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս միավորել ինտելեկտուալ ուժերը և դրանք ուղղորդել առավել արդիական խնդիրների լուծմանը, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը: FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները: Ներկա դրությամբ FAST-ի Խորհրդատվական խորհրդի անդամներն են այնպիսի համաշխարհային մեծ համբավ ունեցող գիտնականներ, ինչպիսիքն են՝ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան) և այլոք:

«ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ /ՅՈՒՆԻՍԵՖ/» (անգլ.՝ United Nations International Children's Emergency) միջազգային կազմակերպությունը ստեղծվել է ՄԱԿ-ի հովանու ներքո 1946թ.։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ստեղծան հիմնական նպատակն է եղել օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին: Ներկայումս այն աշխատելով ավելի քան 190 երկրներում հանդիսանում է երեխաների իրավունքների համար պայքարող առաջատար կազմակերպությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում աշխատում է 1994 թվականից, այն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին։

«Զանգի» (անգլ.՝ Zangi) հայկական ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին, որի հիմնական նպատակն է զարգացնել նորագույն հաղորդակցական տեխնոլոգիաները ՀՀ-ում: 2015 թվականին ընկերությունը պաշտոնապես թողարկել է համանուն հայկական հավելվածը՝ Zangi, որը թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել համացանցի օգնությամբ։ Ներկայումս բազմաթիվ ընկերություններ Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից օգտագործում են Zangi-ի բիզնես լուծումները։ 2017 թվականին գործարկվել է Zangi հավելվածի նորագույն տարբերակը՝ ամբողջովին նոր տեսքով։

«ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ն (անգլ.՝ Braind-) ՀՀ-ում ստեղծվել է 2011 թվականին: Այն մասնագիտացված ընկերություն է, որը գործունեություն է ծավալում մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների, բրենդինգի, դիզայնի, խորհրդատվության, ուսուցումների և վեբ-կայքերի պատրաստման ոլորտում: «ԲՐԵԻՆԴ»-ը իր գործունեության ընթացքում յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերած անհատական մոտեցման շնորհիվ վերջին տարիներին համարվում է ՀՀ բրեմդային շուկայի առաջատար ընկերություններից մեկը և վայելում է հաճախորդների վստահությունը։

«ԴՈՊԻՆԳ» ՍՊԸ-ն (անգլ.՝ Doping Creative Advertising) ՀՀ այն առաջատար գովազդային ընկերություններից է, որն արդեն մուտք է գործել միջազգային շուկա։ «ԴՈՊԻՆԳ» -ը մատուցում է գովազդային, մարքեթինգային, կրեատիվ, ընկերության իմիջի ձևավորման, մեդիապլանավորման, հասարակայնության հետ կապերի, մարքեթինգային ծրագրերի մշակման, թռուցիկների, լոգոտիպերի, բացիկների, ծալաթերթերի, ինչպես նաև՝ (եռաչափ/3D) անիմացիոն (մուլտիպլիկացիոն) և գովազդային տեսահոլովակներ (տեսագովազդի/ հեռուստագովազդի) պատրաստման և այլն ծառայություններ:

«Կարաս» (անգլ.՝ Karas) ազգային սննդի ցանց հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Ներկայումս այն ՀՀ-ում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է: 2008թ-ին Կարասն առաջինն էր, ով մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը: Այն ունի 16 մասնաճյուղ` մայրաքաղաք Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թվականին ընկերությունը մտել է ամերիկյան շուկա և բացել իր առաջին մասնաճյուղը Գլենդելում: «Կարաս»-ը սպասարկում է ամսական ավելի քան 250․000 հաճախորդի, իսկ ճաշացանկում ներկայացված է են ավելի քանի 300 ապրանքային միավոր: «Կարաս»-ի հիմնական առաքելությունն է հայկական ավանդական ազգային խոհանոցի լայն ընտրանու պրոպագանդումը:

«Արտ Լանչ» ՍՊԸ-ն (անգլ.՝ Art Lunch) հիմնադրվել է 2002 թվականին Հայաստանում: «Արտ Լանչ»-ը ամենամեծ ճաշարանների ցանցն է Հայաստանում, որն ունի մասնաճյուղեր ինչպես՝ Երևան քաղաքում, այնպես էլ՝ քաղաքից դուրս, ինչպես նաև արտասահմանում՝ Ղազախստանում, Ռուսաստանում և Վրաստանում: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև՝ Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: «Արտ Լանչ»-ը գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝ թարմ ուտեստներ պատրաստված թարմ բաղադրիչներից, պրոֆեսիոնալ անձնակազմ և բարձրակարգ սպասարկում:

«Գենացվալե» (անգլ.՝ Genatsvale) պանդոկը բացվել է 2007 թվականին և 12 տարվա ընթացքում ձեռք է բերել մեր քաղաքացիների սերն ու վստահությունը: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ջերմ և հյուրընկալ անձնակազմի ու համեղ ուտեստների շնորհիվ ներկայումս «Գենացվալե»-ն Երևանում Կովկասյան խոհանոցի սիրահարների համար անփոխարինելի վայլ է համարվում: Գործում է 24 ժամ և ունի 5 մասնաճյուղեր:

«Կիլիկիա» (անգլ.՝ Kilikia) ապրանքանիշը Երևանի գարեջրի գործարանի կողմից արտադրվող ամենամեծ պահանջարկ վայելող ապրանքատեսակներից մեկն է: Ժամանակակից տեխնոլոգիայով, բարձորակ հումքով և հայկական գարեջրի դարավոր ավանդույթների պահպանմամբ արտադրվող «Կիլիկիա» գարեջուրը միջազգային մի շարք հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը` նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալներ և 3 «Գրան-Պրի» մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով: 2012թ. «Տարվա լավագույն ապրանքանիշ» Համազգային մրցանակաբաշխությունում «Կիլիկիա» գարեջուրը հաղթող ճանաչվեց և արժանացավ «Տարվա լավագույն գարեջուր» հատուկ մրցանակին:

«Հենկել»-ը (անգլ.՝ henkel) համանուն ընկերության պաշտոնական ներկայացուցչությունն է Հայաստանում, որն հիմնադրվել է 2011 թվականին և իրականացնում է շինանյութի ներմուծում և վաճառք: «Հենկել բաուտեխնիկ»-ը մասնագիտացված է երեսապատման, ֆասադային, հատակի հարդարման, ջրամեկուսացման, ներկերի, փրփուրների, հերմետիկների, մոնտաժային սոսինձների, օժանդակ նյութերի ներկրմամբ և մի շարք այլ ծառայություններ մատուցմամբ:

«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն (անգլ.՝ Mer Software) հիմնադրվել է 2008 թվականին Հայաստանում: Տարիների բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել տեղական և արտերկրի շուկաներում՝ որպես բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր կամ ծրագրային ապահովում ստեղծող ընկերություն: «Մեր Սոֆթ»-ի նպատակներն են՝ պատվիրատուին տրամադրել որակյալ ծրագրեր բիզնեսի կառավարում, ավտոմատացում իրականացնելու և առավել խճճված, ժամանակատար աշխատանքները և բիզնես գործընթացները պարզեցնելու համար, մանրամասն հետազոտել պատվիրատուի պահանջները, բիզնես գործընթացները ծրագրային ապահովման ստեղծման աշխատանքներից առաջ, ծրագրային ապահովման շնորհիվ տնտեսել պատվիրատույի ծախսերը, բարձրացնել պատվիրատուի եկամուտը:

«Սիթիզն»-ը (անգլ.՝ Cityzen) ամենախոշոր մանկական զվարճանքի կենտրոնը Հայաստանում բացվել է 2017 թվականին, նախատեսված 4-14 տարեկան երեխաների համար: «Սիթիզն»-ը իրական քաղաքի փոքր մոդել է, իր ենթակառուցվածքներով, օրենքներով և հաստատություններով: Այն իր մեջ պարունակում է մանկական գունեղ միջավայր, որում ներկայացված է 60-ից ավելի մասնագիտություններ, ինտերակտիվ խաղեր ու հետաքրքիր ժամանցի հնարավորություն։ «Սիթիզն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում, թե ի՞նչ հաստատություն այցելել, ի՞նչ մասնագիտությամբ աշխատել, ի՞նչպես վաստակել կամ ծախսել գումար։ «Սիթիզն»-ը անվտանգ կրթական և խաղային միջավայր է, որտեղ երեխան ստանում է նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ և ինքնուրույն լինելու հնարավորություն։

«Ջումագ» (անգլ.՝ Joomag) հրատարակչական ծառայությունների ոլորտի ընկերություն է, որը ՀՀ-ում hիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին, կենտրոնական գրասենյակը գտնվում է Սան Խոսե քաղաքում և կարճ ժամանակում հասել է մեծ հաջողությունների: «Ջումագ»-ը տրամադրում է համակողմանի լուծումներ հրատարակությունների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման և վաճառքի համար: Այն իրենից ներկայացնում է անվճար ծառայություն թվային ինտերակտիվ կոնտենտի ստեղծման համար (թվային ամսագրեր, ֆոտոալբոմներ, կատալոգներ և էլեկտրոնային գրքեր):

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (անգլ.՝ Enterprise Incubator Foundation) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

«Էվոկաբանկ» ՓԲԸ (անգլ.՝ Evovabank) վերանվանվել է 2017 թվականին: Այն ՀՀ-ում գործող արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: «Էվոկաբանկ»-ի տեսլականն է՝ լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու: Բանկը միակն է ՀՀ–ում, որ գործարկել է իր նոր՝ EvocaTouch մոբայլ հավելվածը:

«Մակրո Լաբ» (անգլ.՝ Macro Lab) ծրագրավորման ընկերությունը մասնագիտացված է ավտոմատացման ծրագրային լուծումների նախագծման ոլորտում: Այն ստեղծում է բիզնես (և ոչ միայն) գործընթացների ավտոմատացման պրոդուկտներ, իրականացնում խորհրդատվություններ և սպասարկում: Պրոդուկտները ստեղծվում են Office-մակրոսների, Google Sheets-երի, վեբ և այլ պլատֆորմների վրա:

«Սմարթոլոջի դիջիթալ մարքեթինգ ակադեմի» (անգլ.՝ Smartology Digital Marketing Academy) ընկերությունը կազմակերպում է թվային մարքեթինգի դասընթացներ սկսնակների և արդեն իսկ ձևավորված մասնագետների համար։ Ընկերության հիմնական նպատակն է տեղեկացնել թվային մարքեթինգի վերջին ներությունները և թրենդերը, ծանոթացնել հետաքրքիր և օգտակար գործիքներին, ինչպես նաև` ներկայացնել այլ ընկերությունների հաջողված արշավները թվային աշխարհում։

«Մենեջմենթ միքս» (անգլ.՝ Management mix) խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունը իրականացնում է դասընթացներ կառավարման ոլորտում: «Մենեջմենթ միքս»-ը աջակցում է ընկերություններին իրենց կորպորատիվ ռազմավարության մշակման, արդյունավետ իրականացման և կատարելագործման հարցում, ինչպես նաև՝ մարքեթինգի և վաճառքների կառավարման, հաճախորդների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և ռեսուրսների կառավարման գործում: Լինել կառավարման համակարգերի ներդնման, զարգացման և ներդրումային լուծումների տրամադրման առաջատար ընկերություն Եվրոպայում, Միջին Արևելքում, Պարսից ծոցի երկրներում, Եվրասիական միությունում և Աֆրիկայում. առաջատար դիրք զբաղեցնել համաշխարհային շուկայում:

«Բիզնեսը բիզնեսի համար» (անգլ.՝ Business for Business) լրատվական-վերլուծական հարթակը ստեղծվել է 2015 թվականի մարտին՝ Արմբիզնես ՍՊԸ-ի կողմից։ Այն տրամադրում է անհրաժեշտ հավաստի և ամբողջական ինֆորմացիա ինչպես՝ բիզնես գործունեություն ծավալողների, այնպես էլ` վերլուծաբանների, տնտեսագետների, ուսանողների կամ պարզապես տնտեսական անցուդարձով քիչ թե շատ հետաքրքրվողների համար։

ՀՊՏՀ–ի «Ամբերդ» (անգլ.՝ Amberd) հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2013 թվականին: Այն Հայաստանի առաջատար ուղեղային կենտրոններից է, որն իրականացնում է հանրային քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտություններ, վերլուծություններ և մշակումներ: «Ամբերդը» առաքելությունն է արդի բազմամակարդակ մարտահրավերների պայմաններում նորարարական գաղափարների մշակման, հետազոտությունների, վերլուծությունների, կրթական ծրագրերի իրականացման, պետական և մասնավոր հատվածի շահառուների համար քաղաքականության երաշխավորությունների պատրաստման և հանրային քաղաքականության ոլորտում օրենսդիր, գործադիր իշխանության մարմինների, ակադեմիական հանրության, գործարար հատվածի և հասարակության միջև հաղորդակցային դերակատարության միջոցով նպաստել Հայաստանի հասարակության և պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը և բնականոն զարգացման ապահովմանը:

«Արլուպա» (անգլ.՝ ARLOOPA Inc) ընկերությունը զբաղվում է «Լրացված իրականություն» և «Վիրտուալ իրականություն» տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեծմամբ: Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ hաճախորդի բրենդով լրացված իրականության հավելվածների և խաղերի ստեղծում, վիրտուալ իրականության հավելվածների և խաղերի ստեղծում, 2D և 3D բովանդակության ստեղծում:

«Մակիչյան Քընսալթինգ» (անգլ.՝ Makichyan Consulting) բիզնես-գործընթացների ավտոմատացման կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին ՀՀ-ում: Այն մասնագիտացված է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ներդրման, սպասարկման և ուսուցման մեջ: Կազմակերպությունն ունի ավելի քան 350 պատվիրատուներ ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից և արտերկրից, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և այլն։ Կազմակերպության աշխատակազմը համալրված է այս ոլորտում ավելի քան 7 տարվա փորձ ունեցող մասնագետներով։ Ընկերությունն իր աշխատանքն իրականացնում է ժամանակակից համակարգերով՝ ՀԾ-Հաշվապահ 7 / Հանրային հատված, ՀԾ-Առևտուր 7 , HaySell , 1C, Կորիզ CRM, SuperMag , SMART REST, DS Systems և այլն։

«Օնլայն էքսպրես» (Օնէքս) (անգլ.՝ Onex) ընկերությունը ստեղծվել է 2015 թվականին ՀՀ-ում: Այն դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ արագ առաքման ծառայություն իրականացնող ընկերություն է: Գրանցվելով կայքում հաճախորդները հնարավորություն են ունենում ստանալ անվճար անհատական հասցեներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Դուբայի առևտրային էլեկտրոնային առաքման կայքերից գնումներ կատարելու համար։ Կատարված գնումները Երևան են հասնում 4-8 աշխատանքային օրվա ընթացքում:

«Թումո» (անգլ.՝ Tumo) ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը Երևանում բացվել է 2011 թվականին։ Այն յուրատեսակ կրթական կենտրոն է 12-18 տարեկան բոլոր երեխաների համար ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: «Թումո»-ի նպատակն է հայ երեխաներին ընձեռել լավագույն հնարավորությունները ակտիվ և հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ նպաստում է նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» (անգլ.՝ Informed and protected Consumer) հասարակական կազմակերպությունը Հայաստանում ստեղծվել է 2013 թվականին, որի հիմնական պատակներն են՝ օրենքով սահմանված կարգով, սպառողների իրավունքների մասին հասարակության իրազեկվածության մակարդակի ուսումնասիրությունը, իրավունքների պաշտպանությունը, համապատասխան նյութերի պատրաստումը, հրապարակումը և տարածումը (ինտերնետ, զանգվածային լրատվական միջոցներ (ԶԼՄ) և այլն), համապատասխան օրենսդրական դաշտի մոնիտորինգը, իրավական ակտերի նախագծերի առաջարկությունների պատրաստումը, խորհրդատվությունը և շուկայի ուսումնասիրությունը:

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա (անգլ.՝ The crowdfunding formula) միջազգային կոնցեպտ է, որն ՀՀ–ում գործում է 2017 թվականիից։ Այն գործում է ամբողջ աշխարհում ինտերնետ պլատֆորմի միջոցով։ «Քրաուդֆանդինգ ֆորմուլա»-ն մեծ թվով մարդկանց, նախագծերի, ընկերությունների կամ բիզնեսի ընդլայնման համար, սովորաբար համացանցային ռեուրսների գործադրման ճանապարհով իրականացվող ֆինանսների հայթայթման գործիք է, այլընտրանքային ֆինանսավորման տարատեսակ։ «The crowdfunding formula»–ի գործունեությունն ուղղված է աջակցելու քրաուդֆանդինգ միջոցով աշխարհի շուրջ 50 երկրներից ընկերությունների ու անձանց հաջողությամբ ֆինանսավորում ստանալուն։

«Գլոբալ» (անգլ.՝ Global) հանրային միջնորդ կազմակերպություն է սկսնակների և գլոբալ նորամուծական գործունեություն իրականացնողների համար։ Այն տրամադրում է աջակցություն Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (Business Angel Network of Armenia) միջոցով ստարտափներին, որոնք սաղմնային փուլում ունեն ներդրումների պակաս։ Տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարարներն իրենց փորձը, գիտելիքը, ցանցը տրամադրելով, նաև՝ գումար ներդնելով, աջակցում են նորաստեղծ ստարտափների գործունեությանը:

«Ղուլյան և գործընկերներ»-ը (անգլ.՝ Ghulyan and partners) Հայաստանում գործող իրավաբանական ընկերությունն է, որն առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն ընտրանի՝ սկսած իրավախորհրդատվությունից մինչև հաճախորդի շահերի ներկայացումը պետական մարմիններում և դատարանում: Գրասենյակը ստեղծվել է 2012-ին և իր գործունեության ընթացքում հասցրել է ձևավորել կայացած, հաջողակ և կազմակերպված կազմակերպության համբավ: Գրասենյակի իրավաբանների թիմը կազմված է երիտասարդ, նպատակասլաց և արհեստավարժ իրավաբաններից՝ նշանակալից մասնագիտական պատրաստվածությամբ և հարուստ փորձով:

«Պիքսարտ» (անգլ.՝ PicsArt) ֆոտոստուդիա հեռախոսային հավելվածը ՀՀ–ում ստեղծվել է 2010 թվականին։ Ներկայումս հավելվածից օգտվում են 265 միլիոն մարդ ամենատարբեր երկրներից, այն թերևս մեր երկրում ստեղծված ամենահայտնի արտադրանքներից է: «Պիքսարտ» հավելվածի միջոցով օգտատերերը կարող են լուսանկարը խմբագրել, տեղադրել շրջանակներում ու տարածել սոցիալական ցանցում։ Ֆոտոխմբագրման հավելվածների գերհագեցած տիրույթում հայկական ընկերությունը հաջողությամբ մրցակցում է անգամ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերի հետ:

Treada ---- շոդովմատիկ --Մրցանակակիր անիմացիոն, շարժական դիզայնի և տեսողական էֆեկտների ստուդիա:

«Պրիօտիքս»-ը (անգլ.՝ Priotix) 10-ից ավելի երկրների տարբեր ոլորտներում գործող փորձառու ծրագրային ապահովման և ՏՏ խորհրդատվական ընկերություն է: «Պրիօտիքս»-ը լիարժեք ծրագրային ապահովման գործընկեր է, որը կարող է ապահովել կորպորատիվ ծրագրային լուծումներ, վեբ և բջջային ծրագրեր, ինչպես նաև՝ զարգացնել մարքեթինգը: «Պրիօտիքս»-ի գլոբալ հաճախորդների բազան ներառում է առաջացող նորաստեղծ և հաստատված ձեռնարկություններ:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական» կենտրոնը ստեղծվել է 2018 թվակնին և գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար: Վճարովի ծառայությունները նախատեսված են քաղաքացիական հիվանդների համար: Նրանց բուժման ընթացքում գոյացած ամբողջ հասույթն ուղղվում է զինհաշմանդամների առողջապահական, սոցիալական կամ կրթական ծրագրերին: Կենտրոնը տրամադրում է ոչ միայն ստացիոնար ու ամբուլատոր, այլև արտագնա ծառայություն:

«Թիմ Թայմ»-ը (անգլ.՝ Team Time) հակասրճարան է: «Թիմ Թայմ»-ը հանդիսանում է ինտելեկտուալ ժամանցի և հանդիպումների ջերմ և յուրօրինակ վայր, որն իրականացնում է նաև կրթական և ուսուցողական ծրագրեր՝ ուղղված երիտասարդների զարգացմանը և գրագիտության բարձրացմանը: Գործում է 2016 թվականից և գտնվում է Զաքյան 10 հասցեյում:

«Վայն Թայմ»-ը (անգլ.՝ Wine Time ) գինետուն, գինու բար, գինիների խանութ սրահ է: Գործում է 2018 թվականից և գտնվում է Զաքյան 8 հասեցյում:
