Բիզնես Կրթություն,
Փորձ, Հնարավորություններ
Գործարար Կապեր
Մտածի՛ր Մեծ, Ստեղծի՛ր Կապեր
ՀՀ-ում առաջին մասնագիտացված հարթակը, հանդիպելու հայ և միջազգային ընկերությունների հիմնադիրներին / բիզնես փորձագետներին և ստանալու որակյալ Բիզնես Կրթություն։
ՀՀ բիզնես միջավայրի զարգացման գործում կարևորելով բիզնես կրթության դերը, մասնավորապես` նոր ընկերությունների (ստարտափերի ) հիմնումը և որակյալ / մրցունակ աշխատանքային ռեսուրսների ձևավորումը ստեղծվել է «Marketers Community» հիմնադրամը, որի նպատակն է մեկ հարթակի և մեկ գաղափարի ներքո համախմբել հայ և միջազգային ընկերությունների հիմնադիրներին, ղեկավարներին, բիզնես փորձագետներին և ապահովել որակյալ բիզնես կրթություն։
Առաջին Բիզնես Դպրոցի ստեղծման ԳԱՂԱՓԱՐՆ ուղղված է.
◆ Որակյալ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող հարթակի ստեղծմանը:
◆ Նոր բիզնես գաղափարների իրականացման աջակցելուն և ֆինանսավորմանը:
◆ Գործող բիզնեսների համար որակյալ մասնագետների պատրաստմանը:
◆ ՀՀ-ում զարգացած բիզնես միջավայրի ստեղծմանը:
Ի՞նչ հնարավորություններ է տալիս Առաջին Բիզնես Դպրոցը.
▪ Հնարավորություն ստեղծել Ձեր սեփական բիզնես նախագիծը,
▪ Արժեքավոր գործարար կապեր հաստատել 150 և ավելի լավագույն Գործարարների / Փորձագետների հետ (Հայաստանում և միջազգային շուկայում),
▪ Մասնակից լինել բազմաթիվ բիզնես / սոցիալական նախագծերի,
▪ Ստանալ բիզնես գիտելիքներ՝ ոլորտի առաջատար փորձագետներից,
▪ Ստանալ խորքային գիտելիքներ՝ գործարարության, մենեջմենթի, մարքեթինգի, ստարտափ էկոհամակարգերի մասին,
▪ Դառնալ 300-ից ավել գործարար համայնքի անդամ և այլ։